20.04.2025
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին
prev Նախորդ նորություն

Հայաստանում Covid-ից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի. նախարար

Այս պահին Հայաստանում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 68 քաղաքացի: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը :


"Ունենք 25 երեխայի և շուրջ 30 հղի կանանց հոսպիտալացման դեպքեր, նրանց վիճակը գտնվում է մշտական խիստ հսկողության ներքո",- տեղեկացրել է նա:


Նախարարը նշել է, որ դպրոցական սեզոնի բացմամբ պայմանավորված՝ դեպքերի շարունակվող աճ է գրանցվում. հիվանդանոցային մահճակալային ֆոնդը գերլարված ռեժիմով է աշխատում, արձանագրվում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքների ավելացում և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնում:

Այս պահին Covid-ով վարակված պացիենտներին սպասարկում է 18 բժշկական կազմակերպություն:


 

Ֆրանսիացի պատգամավորներին ներկայացվել է Ադրբեջանի ԶՈՒ անօրեն գործողությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար