Գիշերը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում անցել է խաղաղ, առանց միջադեպերի: Այս մասին հայտնում է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով, ակցիայի մասնակիցները շարունակելու ենք փակ պահել ԱԺ մուտքերն այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունը "գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի պահանջ չի ներկայացրել": Նշենք, որ ընդդիմությունը ավելի վաղ հայտարարել էր, որ շրջափակում է խորհրդարանի բոլոր մուտքերը՝ ներս չեն թողնելու պատգամավորներին: Այսօր ողջ օրվա ընթացքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ են լինելու:Իսկ ժամը 16,00-ին հերթական հանրահավաքն է հրավիրվել: