16.04.2025
Երևանում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրությունը
prev Նախորդ նորություն

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։


Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:


Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1669 աճյուն։


Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։


 

Ալեն Սիմոնյանն ու դեսպանը քննարկեցին ԱԺ նախագահի ՌԴ կատարելիք պաշտոնական այցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան