26.09.2026
Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են
prev Նախորդ նորություն

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևին:


Վերջինս Հայաստան է ժամանել Երևանի Սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:

"Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են, ինչպես ԱՊՀ, այնպեսև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից",- հայտնում է առաջին նախագահի խոսնակը:


 


 

Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան