Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Այս մասին ԱԺ-ում այսօր հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Առաջիկայում նոր ավիաընկերություն կլինի: Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջին, հունիսի սկզբին արդեն տալ աշխատանքի մեկնարկը»,-նշեց Պապիկյանը: «Հաշվի առնելով իրենց գովազդային և այլ իրավունքները՝ հիմա չեմ կարող հնչեցնել անուն, բայց դա միջազգային համագործակցության շրջանակում է՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: Սա խրախուսվում է մեր կողմից, և դաշտը բաց է»,-հավելեց նախարարը: