22.11.2024
Ռուս բժիշկները COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումների համալիր են անցկացրել Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Սենատը միաձայն Ջեֆ Ֆլեյքին հաստատել է Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջադրած թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել։


Ֆլեյքը նախկինում սենատոր է եղել և Վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը 2013-2019 թվականներին։ Մինչ այդ, 2001 թվականից նա ընտրվել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ։


Բացի այդ, Սենատը երեքշաբթի հաստատել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի այրու թեկնածությունը, որը մահացել է 2018 թվականին, Սինդի Մաքքեյնին՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցչի պաշտոնում:


Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին՝ հայտարարելով, որ նրանք միջամտում են երկրի դատական գործերին:


Ինչպես նույն օրը հաղորդել է "Anadolu" գործակալությունը, նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման կապակցությամբ: Շաբաթ օրը Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հանձնարարել է Հանրապետության ԱԳՆ-ին անցանկալի անձ հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք հայտարարություն են արել Քավալայի գործընթացի վերաբերյալ:


Թուրքիայում ԱՄՆ-ի եւ Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց հերթին հայտարարել են իրենց երկրի օրենքները եւ որոշումները հարգելու եւ այդ պետության ներքին գործերին չմիջամտելու մտադրության մասին: Դեսպանությունները նշել են, որ"հավատարիմ են մնում դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին": Էրդողանը ողջունել է այդ հայտարարությունները ։