Հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan-ը, ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի - Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ըստ տեղեկությունների՝ վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդի քաղաքի քաղաքապետն է։