Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, գրանցվել է 29 մահ
Հայաստանում դեկտեմբերի 13-ին կատարվել է 5 567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 472 մարդ։ Արձանագրվել է մահվան 26 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։
Դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 765 դեպք, որոնցից 326 304-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 456 948 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 7 136 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 845 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 477 է: