16.08.2025
ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան չի դիմի
28.06.2021
ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան չի դիմի

Հայ Ազգային Կոնգրեսը, թեև արձանագրել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով, Սահմանադրական դատարան չի դիմի: «Սահմանադրական դատարան չենք դիմելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Ավելի վաղ կուսակցությունն ընտրություններն անվանել էր ազատ և արդար լինեուց շատ հեռու: «Չնայած բազմաթիվ խոստումներին ու երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այդ քննությունը՝ արգելափակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղին», - ասվում էր ՀԱԿ հայտարարության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 593 հազար 572 մարդ։ Ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն եւ 4 դաշինք, ընդամենը 2510 թեկնածու: Ըստ ԿԸՀ-ի ամփոփ տվյալների՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21,09 տոկոս: Ընդ որում, ՀԱԿ կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսանոց արգելքը։