Նիկոլ Փաշինյանը նոր փոխմարզպետ է նշանակել։ Կառավարության պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»։