24.11.2024
Երևանը նոր փոխքաղաքապետ ունի
prev Նախորդ նորություն

Երկրորդ տարին անընդմեջ. Խոակին Կապառոսը՝ տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները:


ՀՖՖ-ից հայտնում են, որ հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ:


54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:


45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:


Քվեարկության արդյունքները՝


1.Խոակին Կապառոս (Հայաստանի ազգային հավաքական) 16 2 4 90
2.Դմիտրի Գունկո («Արարատ-Արմենիա») 5 8 5 54
3.Վարդան Բիչախչյան («Արարատ») 3 7 9 45
4.Եղիշե Մելիքյան («Փյունիկ») 2 6 7 35
5.Վարազդատ Ավետիսյան (Հայաստանի Մ-19 հավաքական) 4 4 2 34
6.Ալեքսանդր Գրիգորյան («Ալաշկերտ») 1 3 3 17
7.Ռաֆայել Նազարյան (Հայաստանի Մ-21 հավաքական, ԲԿՄԱ) 0 1 1 4: