Այսօր՝ փետրվարի 22-ին, Երևանում ընթանում են Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նախագահում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության և էներգետիկ անվտանգության հանձնաժողովի համատեղ նիստը։ Հանդիպման մասնակիցները հաստատել են օրակարգը և սկսել քննարկումները։ Այսօրվա քննարկումների թեմաներից է «Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումը»։