24.11.2024
Ադրբեջանական զինուժը հրթիռակոծել է Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը
prev Նախորդ նորություն

Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական հարցեր. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է հարցադրումներին, թե ինչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական հարցեր: Նրա գրառման մեջ ասվում է․


«1. Խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստ լինել պատերազմի (ցավոք դա այդպես է, հատկապես մեր տարածաշրջանում):


2. Պատերազմին պատրաստ լինելու համար պետք է ունենալ ուժեղ բանակ՝ պրոֆեսիոնալ, գործին տիրապետող զինվորականներ և ժամանակակից սպառազինություն:


3. Ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ շատ փող պետական բյուջեում: Զինվորականին նորմալ վարձատրելու, նորմալ պայմաններ ապահովելու և սպառազինություն ձեռք բերելու համար:


4. Բյուջեում շատ փող ունենալու համար պետք է ունենալ արագ ու կայուն զարգացող տնտեսություն, որը կապահովի շատ հարկեր:


5. Տնտեսական զարգացման համար պետությունը պետք է ապահովի համապատասխան բիզնես միջավայր, մեզնից յուրաքանչյուրն էլ զբաղվի իր գործով՝ բարեխիղճ ու պրոֆեսիոնալ (լինի բանվոր թե գիտնական):


Այս պարզ տրամաբանական շղթան պատասխանում է այն հարցին, թե փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական, ֆինանսական ու այլ հարցեր»: