18.04.2025
Իրավիճակը hայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն տեսնում է Հարավային Կովկասը ապակայունացնելու ոչ տարածաշրջանային խաղացողների փորձերը

Ռուսաստանը տեսնում է Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու ոչ տարածաշրջանային խաղացողների փորձերը։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք տեսնում ենք մի շարք ոչ տարածաշրջանային խաղացողների փորձեր՝ անկայունություն մտցնելու տարածաշրջանում, որը հենց նոր օրինական հնարավորություն է ստացել դուրս գալու ձգձգվող ճգնաժամից կամ Ուկրաինայում անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատված, ներառյալ. Հարավային Կովկասը»,- ասել է Զախարովան։


Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի համար, և համապատասխան քայլեր են ձեռնարկվում ՀԱՊԿ-ի միջոցով։


«Անհրաժեշտ է ապահովել կայուն զինադադար և բոլոր ուժերի դուրսբերումը նախկին դիրքեր»,- ասել է նա։


Ավելի վաղ ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենց աջակցությունն էին առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի դեէսկալացիայի համար։

Դեսպանն ու Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտորը քննարկել են կրթական ոլորտի հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար