Իսլամական Հանրապետությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շուտափույթ կնքել խաղաղության պայմանագիր և պատրաստ է նպաստել խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտության ճանապարհով, առանց ուժի կիրառման, եւ դա Թեհրանի կայուն դիրքորոշումն է, ընդգծել է նա: