6.05.2025
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավարի հետ
09.12.2024
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավարի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։ Նախարարը բարձր է գնահատել այն ջանքերը, որոնք ՎԶԵԲ-ի հետ համատեղ ուղղվում են երկրում դրական փոփոխություններ ապահովելուն։ Նախարարը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը նույնպես կնպաստեն նախաձեռնված բարեփոխումների օրակարգի լիարժեք կյանքի կոչմանը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, դրանց ընթացիկ վիճակին: Մասնավորապես՝ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը, «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի մանրամասները։ Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրը մոտենում է ավարտին և շուտով աղբավայրը պատրաստ կլինի։ Անդրադարձ է կատարվել նաև «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրին, որի արդյունքում Գյումրու ճանապարհները կդառնան ավելի հարմարավետ։ Նախարար Խուդաթյանը կարևորել է ժամկետների հստակ պահպանումը, ինչպես նաև նախատեսված հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքների ողջ ծավալով իրականացումը՝ համաձայն պլան-ժամանակացույցի։ Նույնը վերաբերում է նաև Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։