Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, մայիսի 24-ին երկու երկրների սահմանին կայացել է սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ։