Թեհրանի պատգամավոր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։ Ղալիբաֆի օգտին քվեարկել է 194 պատգամավոր։ Նրա ամենամոտ հետապնդողը՝ Մորթեզա Աղա Թեհրանին, ստացել է 53 ձայն։ Ղալիբաֆն առաջին անգամ օրենսդիր մարմնի ղեկավար է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին։ Մինչ այդ նա 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում դարձել էր մայրաքաղաքի ձայների առաջատարը՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն։