Ես շարունակելու եմ աշխատել Արցախում, շարունակելու եմ ծրագրեր իրականացնել. Ռուբեն Վարդանյան
Ես շարունակելու եմ աշխատել Արցախում, շարունակելու եմ ծրագրեր իրականացնել և իմ կողմից, և մեր՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության միջոցով։ Իմ նպատակը մնում է անփոփոխ. ամեն ինչ անել՝ ունենալու ԱՆՎՏԱՆԳ, ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այս նպատակի համար պետք է շարունակենք մեր պայքարը։ Այս մասին ասված է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ:
«Իմ ընկալմամբ պայքարն այն է, երբ դու ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թույլ կողմերը, գիտես՝ ինչ պետք է անել այդ թույլ կողմերից բխող վտանգը նվազագույնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու, դրանք առավելություն դարձնելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամեն առավոտ արթանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղությամբ:
Մենք առանձնացրել ենք պայքարի ութ ուղղություն, որոնց շուրջ էլ կառուցվելու ու իրականացվելու են մեր ծրագրերը: Դրանք են, մասնավորապես, Սուբյեկտայնության ամրապնդումը, Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը, Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը, Հիբրիդային պատերազմի դիմակայումը, Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը։ Մեր առջև կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար:
Արցախը՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական պահպանելու առումով չափազանց կարևոր է լինելու «կարմիր գծերի» պահպանումը։ Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Ու մենք հետևողական ենք լինեու այդ «կարմիր գծերի» պաշտպանության հարցում, քանի որ անթույլատրելի է դրանց որևէ խախտում»,- ասված է հայտարարության մեջ։