12.04.2025
Երկիրն ապագա է ուզում. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Լավ կլիներ Փաշինյանն ասեր, թե որտեղ են իրեն «ճնշել» Արցախի հարցում նշաձող իջեցնել

Բա ո՞ւր ա Արցախի նշաձողն իջեցնելու «միջազգային հանրության» ակնկալիք/պահանջը։ Տեսնես քանի՞ միջազգային հանրություն մնաց, որ հերթով շարքով կարգով վերահաստատելու են Արցախի հարցում այս նույն դիրքորոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով Շոլցի երեկվա հայտարարությանը:

«Լավ կլիներ մի օր Փաշինյանն ասեր, թե որտեղ են իրեն «փակ դռների հետեւում» կարմիր գինու բաժակի շուրջ (ըստ Զախարովայի, դե հո չի խաբի) «ճնշել» Արցախի հարցում նշաձող իջեցնել։

Արցախի մասին հայկական պահանջները ամեն անգամ պետք է մեխել թե’ սրանց, թե’ միջազգային հանրություն կոչեցյալի ճակատին, որ հասկանան` զիջելու չունենք» ,- գրել է նախկին պատգամավորը։


Հիշեցնենք, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման տարածքային ամբողջականության, ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: