Առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։ Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես հայտարարվել է ավելի վաղ, նախկինում տրված կտրոնները հնարավոր է կիրառել մինչև ապրիլի 10-ը, իսկ նոր կտրոններ կարող են ստանալ բոլորը՝ անկախ հին կտրոնների օգտագործման հանգամանքից:Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս։