23.11.2024
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի հենց Ապշերոնյան թերակղզում. իրանագետ
prev Նախորդ նորություն

ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրելու իրավասությունը պետք է վերապահել ընդդիմությանը

Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։


«Այս ժեստով իշխանությունը կապացուցեր, որ հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին և հանձնառու է Հայաստանում երաշխավորել և պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:


Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն պետք է բավարարի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պահանջներին և չափանիշներին:


Ընդդիմության կողմից առաջադրված և ընտրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իրական հակակշիռ կլիներ իշխանական իրավապահ համակարգին:


Բայց դե ունենք այն, ինչ ունենք . . .», - գրել է նա։