5.07.2025
Զարեհ Սինանյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են հագործակցության հարցերի լայն շրջանակ
24.08.2022
Զարեհ Սինանյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են հագործակցության հարցերի լայն շրջանակ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ:Զարեհ Սինանյանը ողջունեց մեր հայրենակցին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:«Սիրիայի Արաբական Հանրապետությունը մշտապես աջակցել է իր երկրում բնակվող մեր հայրենակիցներին, որը մեկ անգամ ևս ապացուցում է մեր երկրների բարեկամական ամուր կապերի առկայությունը: Պատերազմով պայմանավորված՝ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, լքել են Սիրիայում գտնվող իրենց տները, նրանց մի մասը հաստատվել է Հայաստանում: Այնուամենայնիվ, սիրիահայ համայնքը մինչ օրս ակտիվ է, աշխատում և արարում է, որին ականատես եղա մայիսին Հալեպ և Դամասկոս այցիս ընթացքում»,- նշեց Զարեհ Սինանյանը: Դեսպանը իր հերթին շնորհակալություն հայտնեց Գլխավոր հանձնակատարին ընդունելության համար և հավելեց, որ ներկայումս Սիրիան կարևորում է Հայաստանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները: Հյուրը նաև ընդգծեց, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական կապերը և բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հանդիպման ընթացքում քննարվեցին ՀՀ-ում Սիրիայից հայրենադարձվածներին հուզող խնդիրները, ինչպես նաև հագործակցության հարցերի լայն շրջանակ: Դեսպանին ներկայացվեցին գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, դրանցում համայնքի ներգրավման հարցերը` մասնավորապես նշվեց սիրիահայ ուսանողների վարձավճարների, առողջապահական աջակցության տրամադրման ուղղված ծրագրերի անհրաժեշտության մասին: Հանդիպման ավարտի դեսպան Նորա Արիսյան ողջունեց հոկտեմբերի վերջին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: