Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավար Գրեմ Ջոնսոնին և ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Սարկիսովին ու Ներսես Կարամանուկյանին: Ընկերությունը զբաղվում է Հայաստանի տարածքում նավթի և գազի պաշարների որոնողական աշխատանքների իրականացմամբ: Հյուրերը Հանրապետության նախագահին մանրամասներ են ներկայացրել ընկերության գործունեության վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներ և դրանց հաղթահարման շուրջ «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից առաջարկվող լուծումները: Երկուստեք շեշտվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը նվազեցնում է բնապահպանական ռիսկերը: