19.04.2025
Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը կգտնվի Սոչիում
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավար Գրեմ Ջոնսոնին և ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Սարկիսովին ու Ներսես Կարամանուկյանին:


Ընկերությունը զբաղվում է Հայաստանի տարածքում նավթի և գազի պաշարների որոնողական աշխատանքների իրականացմամբ:


Հյուրերը Հանրապետության նախագահին մանրամասներ են ներկայացրել ընկերության գործունեության վերաբերյալ:


Զրույցի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներ և դրանց հաղթահարման շուրջ «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից առաջարկվող լուծումները:


Երկուստեք շեշտվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը նվազեցնում է բնապահպանական ռիսկերը:


 


 


 

Գայանե Հակոբյանը կալանավորվեց 1 ամիս 15 օր ժամկետով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար