Ստեփանակերտում հրդեհը բռնկվել է թթվածնային սարքավորումների արտադրամասում։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ_փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ ՚՚Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՚՚,- ասված է հաղորդագրության մեջ։