4.04.2026
Անհրաժեշտ է հրաժարվել ծառացած խնդիրը դրամական աջակցությամբ լուծելու մոտեցումից. պետնախարար
prev Նախորդ նորություն

Արցախի հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողովը գումարեց անդրանիկ նիստը

Այսօր տեղի է ունեցել հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները գոհունակություն են հայտնել աշխատանքների մեկնարկի առնչությամբ՝ հայտնելով ինչպես ընդհանուր, այնպես էլ ենթահանձնաժողովների կազմում նախատեսվող աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Այս մասին գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նիստում քննարկվել ու նշմարվել են այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատեն ենթահանձնաժողովները և հրավիրված մասնագետները:

"Տեսնելով հանձնաժողովի անդամների ոգևորությունն ու տրամադրվածությունը, համոզված եմ, որ ամենակարճ ժամկետում հանձնաժողովը կմշակի հանրակրթության ոլորտում բարեփոխումների այն ծրագիրը, որը թույլ կտա ամենակարճ ժամկետում ոլորտում արձանագրել շոշափելի ու գնահատելի արդյունքներ և դրական փոփոխություններ:
Հանձնաժողովի աշխատանքներին մաղթում եմ բարի ու արդյունավետ ընթացք",- գրել  է Ներսիսյանը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կախակնում աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար