ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:Նախագահի մեկ այլ հրամանագրով, Աշոտ Սմբատյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։