4.04.2026
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է:

Վիճակագրությունը փաստում է` աշխարհում կարմրուկի դեպքերը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են մոտ 80%-ով. միտումը շարունակվում է նաև այսօր: Կարմրուկի դեպքեր գրանցվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Համաճարակային իրավիճակն անհանգիստ է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում ևս կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է։ Մարտի 3-ից մինչ օրս գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 209 դեպք, որոնցից 8-ը վերջին օրերին ճանապարհորդությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են, ովքեր հիվանդացել են հենց շրջագայության ընթացքում։
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայումս զբոսաշրջության ակտիվությունը:

Հանգստի մեկնելուց առաջ բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն կամ թերի են պատվաստված կարմրուկի դեմ, ինչպես նաև նախկինում չեն հիվանդացել, խորհուրդ է տրվում մեկնելուց առնվազն 10 օր առաջ պատվաստվել կարմրուկի դեմ:

Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել:

Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. ԱԺ փոխնախագահ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար