26.11.2024
ՀԱՊԿ-ում դաշնակիցների հայտարարությունները չպետք է լեգիտիմացնեն Բաքվի հայտարարությունները
prev Նախորդ նորություն

Բալետ՝ Թումոյի այգում. երեք օր շարունակ Երևանում սպասվում է բարձր արվեստի հրավառություն

Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները:

Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Հունիսի 6 - «Գայանե»
Հունիսի 7-«Դիմակահանդես»
Հունիսի 8- «Սպարտակ»
Մուտքն ազատ է:

Հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն:  Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: