26.11.2024
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանում է Հայաստան
prev Նախորդ նորություն

Արցախում հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում:


Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր:


Շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում, որի վերաբերյալ կոմիտեն հանդես կգա լրացուցիչ ծանուցմամբ: