ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ:"Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում",- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, նախօրեին ոստիկանների պահվածքը Եռաբլուրում, որոնք բիրտ ուժի գործադրմամբ հեռացնում էին տարածքից զոհված զինծառայողների ծնողներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մտնի պանթեոն, բուռն քննադատության ալիք է բարձրացրել, ընդհուպ մինչև Վահե Ղազարյանի հրաժարականի պահանջ: