28.06.2025
Սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով. ԶԱՀ
14.11.2022
Սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով. ԶԱՀ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում ԶԱՀ-ը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5,012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում, անդրադառնալով ՀՀ դեմ սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիային, հայտարարել էր, որ զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 210-ը՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Նա տեղեկացրել էր, որ վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։ Մինչդեռ մինչ օրս պաշտոնապես հրապարակվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների միայն մեկ ցուցակ, որում ընդամենը զոհվածի 93 անուն է։