Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ: Նիստը կհրավիրվի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: