Արխիվ - 2020.11.18
Միասին կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր արժանապատվությունը. Մնացականյան
Կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում:
00:11Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար։
18:28Արթուր Վանեցյանին և Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել։
17:33Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը
Արցախի դեմ պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
17:25Էդմոն Մարուքյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
17:22Աշոտ Ղուլյանը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել
Աննպատակահարմար եմ գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում:
16:35Արցախի Մարտակերտի շրջանի 6 գյուղեր տարհանելու անակնկալ հրահանգ է տրվել
Արցախի Մարտակերտի շրջանի 6 գյուղի բնակիչներ տարհանման հրահանգ են ստացել: Այդ մասին պատմել է Շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ նշելով, որ տարհանման հրահանգն անակնկալ է եղել, իսկ 6 գյուղի բնակիչներից որոշները հրադադարից հետո վերադարձել են իրենց տները:
16:03Նոյեմբերի 10-ի անկարգությունների քրգործով 10 անձ կանալանավորել է, 5-ը՝ ձերբակալվել. ԱԱԾ
Մնացած անձանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
14:37Արա Պապյանին մեղադրանք է առաջադրվել
Ազգայնական կողմնորաշմամբ «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գտել է Արա Պապյանը:
14:17«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արցախում պատերազմը տանուլ տված վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը։
14:05Արմեն Սարգսյանի հրամանագրով ռուս օդաչուները հետմահու պարգևատրվել են
Մարտական ծառայության մեդալով:
13:20ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի կողմից Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկման մերժումը
Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի շուրջ քննարկման մերժումը չի բերի հակամարտության նոր ալիքի տարածաշրջանում:
13:00Հնարավոր է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ՊՆ-ները եռակողմ փաստաթուղթ ստորագրեն
Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
12:33Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը կայունացել է, սակայն դեռևս մտահոգիչ է. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ.
12:18Յան Ռայնիսի փողոցի N1 փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
12:04Կառավարությունից կոչ են անում զերծ մնալ ի աջակցություն Փաշինյանի հանրահավաք կազմակերպելուց
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կոչ է արել առաջնագծից վերդարձող զինծառայողներին և կամավորներին զերծ մնալ ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաք իրականացնելու նախձեռություննից:
12:00Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման աշխատանքները
Որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ:
11:48Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել. ԱԺ-ն վավերացրեց վարկային պայմանագիրը
Խորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, շարունակել է հերթական նիստի աշխատանքը խորհրդարանական ընդդիմության բոյկոտի շարունակման պայմաններում: Չնայած ընդդիմադիր ուժերի բացակայությանը՝ իշխող դաշինքի անդամները կարողացել են քվորում ապահովել։
11:06Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1589 նոր դեպք և 28 մահ
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 120459 դեպքի:
10:59Հրճվանքը զարմանալի է, քանի որ ՌԴ և Պուտինի համար Փաշինյանը բնական է դավաճան չի. Զոհրաբյան
Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները պետք է տարընթերցման տեղիք տան: Վլադիմիր Պուտինը շատ հստակ տվեց մի քանի հարցերի պատասխաններ:
10:19Փաշինյանը ներկայացրել է արցախյան պատերազմից հետո ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արցախյան պատերազմից հետո ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիները, մեթոդները եւ ծրագրերը:
10:16Ռուսաստանի ինքնաթիռները շարունակում են խաղաղապահներին տեղափոխել Արցախ
Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական գույքի տեղափոխումը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
09:54ՊՆ-ն պահանջում է Անդրանիկ Քոչարյանից ներողություն խնդրել բանակից
Պաշտպանության նախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որը նոյեմբերի 17-ին խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ «իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ»:
09:45