Ծանր մարտերից հետո ՊԲ-ն բարելավել է իր դիրքերը հետագա առաջխաղացման համար. Հարությունյան Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին: 00:53
Կարծում եմ՝ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ. Փաշինյան Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր և, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է: 00:44
Ադրբեջանն ու Թուրքիան կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն են տարածում. ԱԱԾ Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ 20:22
Թույլ է տվել հակառակորդին ներթափանցել. «Հովազ-1» մարտական դիրքի ավագի հերոսությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Պետրոսյանը ներկայացրել է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ: 19:14
ՊԲ ՀՕՊ միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ընթանալ մարտական գործողություններ: Այդ մասին հայտնում են ՊԲ-ի մամուլի ծառայությունից: 18:27
Միայն հաղթանակն է բացառապես այն ավարտը, որ պատկերացնում ենք այս պայքարի վերջում. վարչապետ Սա մի նոր Սարդարպատ է: Մենք համատեղ ջանքերով պետք է կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը: Մեզնից յուրաքանչյուրն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի գնալ հաղթանակի հետևից: Այս մասին ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 17:39
ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: 16:55
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է 51 զինծառայող. ՊՆ Հայկական կողմի զոհրի թիվը հասավ 201-ի.... 16:10
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու . ԱԳՆ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։ 15:32
Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Կարո Փայլան Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նկատում է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է: Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ իր տարածած հաղորդագրությամբ Փայլանը խաղաղության կոչ է անում: 15:20
Մարտերը ծանր են, բայց հաղթելու ենք. Հովհաննիսյան Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 15:11
Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնելու է ռազմական ծախսերը. փոփոխություններ՝ բյուջեում Հոկտեմբերի 6-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ` 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգով: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի կայքից: 15:06
Առաջնագծում, թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանությանը. Հարությունյան Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ 14:43
Արցախի նախագահը քիչ հետո անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 14:00
ՊԲ-ին հաջողվել է կասեցնել հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը. ՊՆ ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Այդ մասին հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 13:38
Բաքուն խաղաղ բնակչության դեմ կիրառում է LAR-160 համազարկային կայանքների կասետային արկեր Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել: 13:26
Ժամանակավորապես դադարեցվել են Վրաստանով ռազմական մատակարարումները ՀՀ և Ադրբեջան. Թբիլիսի Վրացական կողմը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնում ցանկացած ձևով նպաստել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լիցքաթափմանը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալել Թբիլիսիում: 13:14
ՊԲ-ն հայտնում է Արցախի հյուսիսում և հարավում ինտենսիվ մարտական գործողությունների մասին Ռազմաճակատնի ամբողջ երկայնքով այս պահին ընթանում են մարտական գործողություններ: Հակառակորդին պատճառված են մարդկային ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ․ այդ մասին հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը: 12:51
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը. Արցախի ԱԳՆ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ: 12:47
ՊՆ-ն կոչ է անում ուղիղ եթերում չլուսաբանել մարտական գործողությունները Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակվում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։ 12:42
Ադրբեջանը տանում է տարածաշրջանը բնապահպանական աղետի. Արծրուն Հովհաննիսյան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։ 12:24
Արյան անհրաժեշտ խմբաքանակի կարիք կա. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից: 12:13
Համոզված եղեք, մենք հաղթելու ենք. Արցախի նախագահը դիմել է հատուկ ջոկատայիններին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ մարտի դաշտ մեկնելը հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ: 10:36
Կանադան սկսել է հետաքննել Ղարաբաղում կանադական սպառազինության հնարավոր օգտագործումը Կանադայի իշխանությունները սկսել են ղարաբաղյան հակամարտության մեջ կանադական ռազմական սարքավորումների հնարավոր օգտագործման հետաքննությունը։ Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 10:27
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Թուրքիա՝ քննարկելու «իրավիճակը Կովկասում» ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ օրը այցով կմեկնի Թուրքիա՝ թուրք գործընկերների հետ քննարկելու նաեւ "իրավիճակը Կովկասում": Այս մասին ուրբաթ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 10:21
Մակրոնը զանգահարել է Ալիևին և կոչ արել վերականգնել հրադադարի ռեժիմը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և կոչ արել վերականգնել հրադադարի ռեժիմը և Ղարաբաղի շուրջ բանակցությունները: 10:08
Դուխով ենք, մինչև վերջ էլ գնալու ենք. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել առաջնագծից Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել հյուսիսային առաջնագծից: 10:01
ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին դուրս չգալ Երևանից Նախորդ անգամ նման նախազգուշացում ԱՄՆ դեսպանատունը իջեցրեց Արցախում պատերազմի նախօրեին: 09:12
Արցախի հարավում խոցվել է երեք ադրբեջանական ինքնաթիռ. Արծրուն Հովհաննիսյան Ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 08:52
Հակառակորդը մեծ ուժերով անցել է հարձակման. ՊՆ Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Այդ մասին հայտնում են ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 08:35
Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը. ՊՆ Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Այդ մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 07:55
Ազգը վտանգված է, մեկնում եմ առաջնագիծ իմ բաժինը մարտը մղելու. Արցախի նախագահի կոչը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է հայությանն անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում վտանգի ապրելու անքակտելի իրավունքը: Նա հայտարարել է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում է առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու: 07:45