28.11.2024
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
prev Նախորդ նորություն

Կարծում եմ՝ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ. Փաշինյան

Այս ամբողջ ընթացքում ես հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի: Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ և այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը և իրադարձությունների զարգացումը: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Լրագրողի դիտարկմանը, թե՝ կարևորը Վլադիմիր Պուտինն է, այն, ինչ նա մտածում և ասում է արդյոք առավել կարևոր չէ, Նիկոլ Փաշինյանն ասել է. "Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր և, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է":


Հարցին՝  ցանկանո՞ւմ է, որպեսզի Մոսկվան լինի չեզոք, վարչապետն ասել է.


"Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը":


Ինչ վերաբերում է Ռուսաստանի խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, Փաշինյանը հավելել է.


"Այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում":