Արխիվ - 2020.02.20
Տարվա 10 լավագույն մարզիկները կպարգևատրվեն
ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
21:19Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի տունը խուզարկել են
Վաղը՝ 15.30 հրավիրված եմ Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
20:06Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների առնչությամբ քրգործ է հարուցվել
Քրեական գործը հարուցվել է hraparak.am–ում և lragir.am–ում Պապիկյանի մասին գրված հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
19:46Երեխաների ապօրինի որդեգրման գործով անցնող Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել: Այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
17:54Իրանում կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք կա. Մեղրի անցակետում հսկողությունը կուժեղացվի
Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է:
17:02«Mahan»-ը շարունակում է Իրան-Չինաստան-Իրան ուղղությամբ թռիչքները
«Eghtesadonline» կայքի փոխանցմամբ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Իրանում կորոնավիրուսից երկու մահ է արձանագրվել, «Mahan» ավիաընկերությունը շարունակում է թռիչքներ իրականացնել:
16:58Արցախը հետևողականորեն զարգացնում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետությունը. ԱԳՆ
32 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ առաջարկելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։
16:26Արևելագետ.Իրանի ընտրություններում Ռոհանիի կողմնակիցների շանսերը փոքր են
Իրանի խորհրդարանական ընտրություններում նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցների՝լիբերալ ուղղվածության ուժերի շանսերը բավականին փոքր են: Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել է արևելագետ Վլադիմիր Սաժինը:
16:16Նախկին պաշտոնյաների կառուցած դղյակներն ամբողջությամբ ապօրինի են. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում նախկին բարձրաստիճան պաշտոնայների՝ ապօրինի կառուցած առանձնատներին՝ նշելով, որ հարկ եղած դեպքում պետք է կիրառել «անցումային արդարադատության գործիքակազմ»:
15:54Հայ ամուսինները Լոս-Անջելես-Երևան չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար են հափշտակել
«Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Լոս Անջելես - Երևան չվերթի գողության մեջ կասկածվող ուղևորներին:
15:44Արցախի քաղաքացիները կարող են ընտրություններին մասնակցել Երևանում
Մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։
15:05ՀՀ-ն հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»
Եվրամիության Տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Հարկային հարցերով Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից»:
14:43ՀՀ գլխավոր դատախազը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում մահվան դեպքերը
Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
14:31Աննախադեպ հաջողություններ ունենք կոռուպցիայի դեմ պայքարում. վարչապետ
Փաշինյանին գոհացնում և բավարարում են այն ծավալները, որոնք առկա են:
14:09Արևելագետ.Եթե Էրդողանը զիջի Իդլիբը՝գրոհայինների ալիքը կուղղվի Թուրքիա
Եթե Թուրքիայի նախագահը զիջի դիրքերն Իդլիբում, ապա գրոհայինների ալիքը կուղղվի դեպի Թուրքիա: Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել է արևելագետ Ֆաիզ Հավալան:
14:07Եհովայի վկաներն ընդդեմ Հայաստանի. ՄԻԵԴ վճռի կատարման համար հատկացվեց 242 հազար եվրո
ՄԻԵԴ վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի ֆինանսական հատուցումների վճարումը:
13:44Ռոբերտ Քոչարյանը Արցախին հարատև խաղաղություն է մաղթել
Փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
13:12Սահմանադրական հանրաքվեի կազմակերպմանը 3,5 մլրդ դրամ կհատկացվի
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու համար ՀՀ ոստիկանությանը ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել շուրջ 3,5 մլրդ դրամ:
12:48ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 7,6 տոկոս. Փաշինյան
«Վստահ եմ, որ ընթացիկ տարում կարձանագրենք ավելի բարձր տնտեսական աճ»,- ասաց վարչապետը:
12:26Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է
Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է․ այս մասին են վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ աշխարհի ռազմականացված երկրների վերաբերյալ 2019թ․ համաթվի տվյալները։
12:06Բաղդասարով. Անկարան հավակնություններ ունի Սիրիայի հյուսիս-արևմուտքի նկատմամբ
Եթե Էրդողանն աջակցի ահաբեկիչներին, ապա սիրիական ղեկավարությունը պետք է աջակցի Թուրքիայի մարքսիստական խմբավորումներին և պայմանավորվի քրդերի հետ: Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել է արևելագետ Սեմյոն Բաղդասարովը:
11:49Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:
10:59Ժամանակն է արմատապես վերանայել մեր բանակցային մոտեցումները. Մելիքյան
Հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ հայկական մոդել պետք է մշակվի: Ադրբեջանն իր մոդելը մշակել է վաղուց:
10:45Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու իրավունքը. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա առթիվ:
10:41Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը. Բակո Սահակյանի ուղերձը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ուղերձում ասված է.
10:34Փորձագետ. ԱՄՆ-ն փորձում է վանել Թուրքիային ՌԴ-ից
Թուրքիան չպետք է տրվի ԱՄՆ-ի փորձերին՝հեռու վանել Թուրքիային ՌԴ-ից: Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի նախկին դեսպան Հալիլ Աքընջըն:
10:26Պետական պարգևներ են հանձնվել զոհված զինծառայողների ծնողներին. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ պետական պարգևները հանձնվել են զոհված զինծառայողների ծնողներին:
10:24Մամուլ. Վանեցյանի ու Քոչարյանի ընտանիքը համատեղ ուժերով են կուսակցություն ստեղծում
Վանեցյանն ու Քոչարյանի ընտանիքը կուսակցություն են ստեղծում համատեղ ուժերով, համատեղ ռեսուրսներով:
09:34