Ե՞րբ եղանակը կտաքանա Հայաստանում
Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։
23:43Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։
23:43Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը:
23:25Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ 2019թ արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկատուները ընդհանուր առմամբ վճարել են 1 տրիլիոն 61 մլրդ դրամ հարկ: Նա նաեւ նշում է, որ 2019թ. խոշոր հարկատուների կողմից եկամտային հարկ վճարվել է 208 մլրդ դրամ, ինչը 20%-ով ավելի է 2018թ. համեմատությամբ։
23:21Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
22:21ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 20-ից 26-ը գրանցվել է 277 դեպք, որից 115-ը՝ արտակարգ:
22:09Հանձնաժողովը պետք է աշխատի և ես աջակցելու եմ դրան: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո հայտարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը նակխինում քննադատում էր հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու աշխատանքը:
17:46Իրանի տարածքում՝ Թավրիզ-Զենջան ճանապարհին վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող ավտոբուսը: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
16:32Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
16:19Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է կամ ավարտել F-35-ի մատակարարումները, կամ վերադարձնել արդեն վճարված գումարը:
16:18«Եվրոպայում լրագրողների և մեդիայի անվտանգության սպառնալիքների մասին» ԵԽԽՎ-ի զեկույցը պետք է դրական ազդեցություն ունենա Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակի վրա:Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ զեկուցող, ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենակը:
15:37Երեխաների ապօրինի որդեգրման գործով:
14:44Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրառում է իր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը դաշնակիցների եւ հարեւանների հետ հարաբերությունների վատթարացման հաշվին, հաղորդում է Financial Times-ը:
14:40Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան իսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
14:21Առողջապահության նախարարությունը հայտնոմ է, որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկային երկիր չի համարվում: Միևնույն ժամանակ նախարարությունը քայլեր է կատարում հնարավորինս վաղ՝ 10 օրվա ընթացքում վիրուսի լաբորատոր թեստեր ստանալու ուղղությամբ:
13:55ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2020թ.-ին կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում:
13:41Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս պահին Ազգային ժողովում է:
13:23Հայաստանում անցած տարվա քաղաքական աշունը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գնահատականով, «ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է»: Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով գրասենյակի միջոցով իրեն փոխանցված Yerevan.today-ի հարցերին։
13:03Աշունը քաղաքականապես ակտիվ էր եւ վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձեւավորումը, ինչպես նաեւ կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձեւավորված իշխանությունը՝ մնացել։ Այդ մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
12:38Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխելու նպատակով:
12:13ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չունի քաղաքական կապիտալ, նրա հայտարարությունները մակերեսային են:
11:50ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան։
11:45Քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
11:30Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:
10:43Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են դադարեցնել ռեպրեսիաներն ընդդեմ լրագրողների, ապահովել խոսքի և ԶԼՄ-ների ազատությունն ու ապահովել ԶԼՄ-ների անվտանգությունը: Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ի զեկույցում:
10:40Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
10:39Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները նախատեսում են միասնական թեկնածու առաջադրել ընդդեմ Էրդողանի 2023թ.-ի նախագահական ընտրություններում:
10:19Նախօրեին Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է:
09:23ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
09:06