4.04.2026
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունարի 10-ին հայտարարվել էր նախաքննության ավարտ։ Քրգործով անցնում են նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:


Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Իմ քայլը» խմբակցությունն այլևս չի արձագանքելու Արթուր Վանեցյանին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար