23.11.2024
ԵԽԽՎ զեկույց. Ադրբեջանը՝մամուլի համար ամենաթշնամական երկրներից մեկն է
prev Նախորդ նորություն

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով մինչև մարտի 29-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:


«Սահմանափակումները կգործեն մինչև ձմեռային նավիգացիայի սեզոնի ավարտը (մարտի 29-ը)»,- նշվում է հաղորդագրության մեջ:


Միևնույն ժամանակ կառույցը չի բացառել, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշումը կարող է վերանայվել: