Արխիվ - 2019.07.09
Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ–ն, որի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է, հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։
17:53Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում մի ամբողջ զինանոց է հանձնվել (տեսանյութ)
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը միշտ իր արդյունքը տալիս է։ Հուլիսի 8-ին հերթական դեպքն արձանագրվեց։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ վարչություն եկած 43-ամյա տղամարդը մի աբողջ զինանոց էր բերել՝ ոստիկաններին կամավոր հանձնելու։
17:31Վրաստանի դեմ պատժամիջոցներ չէի կիրառի «վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից» ելնելով. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը հենց «վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարնգանքից» ելնելով:
17:06Վերադասավորումներ. Նախիջևանի պետանվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել
Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի հուլիսի 8-ի հրամանագրով Նախիջևանի պետանվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել Նուրլան Փանահովը, գրում է ՌազմԻնֆոն:
16:20Էթիկայի հանձնաժողովը Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հուլիսի 8-ի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Այս մասին հայտնել են հանձնաժողովից:
16:07ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում երկխոսությունն ակտիվացնել
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել: Լյուքսեմբուրգում ընդունված ամփոփիչ հռչակագրում նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հաստատուն կարգավորման հասնելուն:
15:55Քննարկել են ԼՂ հակամարտությունը. Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպել են
Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
14:23Հարկայինը երգիչների հետ կապված կոշտ գործողություններ է սկսել. Դավիթ Անանյան
Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիս ամսից: Բայց, որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք եւ յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
13:09Ամուլսարի հանքի համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. ՔԿ
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
13:04Մեկ կիսամյակում 136.6 մլրդ դրամով ավելի բյուջետային եկամուտներ են ապահովվել. ՊԵԿ նախագահ
2019 թվականի առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ: Կատարողականի առումով մենք ունենք շուրջ 63 մլրդ դրամ գերակատարում, որը տոկոսային կազմում է 9.6 տոկոս: Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարած հարկային եկամուտների ցուցանիշի 63 մլրդ դրամի գերակատարման մասով մենք որեւէ մտավախություն չենք տեսնում:
12:35Մենաշնորհի դեմ պայքարում պետք է անցում կատարել կարգավորիչ գործառույթի. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:
11:10Հայաստանն Անդրկովկասում ամենաշատն է ենթարկվում թաքնված կրիպտոմայներների գրոհների
Հայաստանի օգտատերերի 3,23%-ը 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է թաքնված կրիպտոմայներների գրոհների այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 2,72%, իսկ Ադրբեջանում՝ 3,06%։
11:02