25.11.2024
Ռուսաստանը կշարունակի առևտուրն Իրանի հետ` անտեսելով ամերիկյան պատժամիջոցները
prev Նախորդ նորություն

Գերմանական հետախուզություն. Իրանին անհնար է հաղթել ռազմական ճանապարհով

Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը հայտարարել է, որ Պարսից ծոցում մեծ է պատերազմի հավանականությունն ու կոչ է արել Եվրոպային զերծ մնալ ԱՄՆ-ի հետ կոալիցիայից: Այս մասին հայտնում է Handelsblatt-ը:


Ըստ նրա, Իրանն արդեն որոշում է կայացրել ունենալ միջուկային զենք, սակայն դա այն կարմիր գիծն է, որն իրավիճակը կդարձնի ճգնաժամային:


Նրա խոսքով, ռազմական ճանապարհով Իրանին անհնար է հաղթել: Իրանը կարող է հարձակվել տարածաշրջանի նավթավերամշակման գործարանների վրա և արգելափակել Հորմուզի նեղուցը:


Ըստ նրա, Իրանն իրեն համարում է տարածաշրջանում շիաների փաստաբան ու ասիմետրիկ պատերազմ է վարում իր սահմաններից դուրս: