Արխիվ - 2018.11.13
ԱԷՄԳ-ն 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը. Ղարիբաբադի
Հակառակ ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքին՝ Իրանն այդ համաձայնության հանդեպ պատասխանատու մոտեցում է ցուցաբերել:
17:43Գազի և էլեկտրաէներգիայի սակագները հնարավոր է իջեցնել. Մելքումյան
Մելքումյանի խոսքով՝ սա պոպուլիզմ չէ:
17:41ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը
«Իրադրությունը խառն է, բայց այն շատ ավելի լավ է, քան երեք տարի առաջ, երբ ՀՆԱ-ի 2 տոկոսին հասնելն ապահովել էին դաշինքի երեք անդամներ, իսկ այժմ եւս ութ դաշնակիցներ»,- ասել է Ստոլտենբերգը:
17:12Հայաստանը ուշադիր հետևում է Իրանի շուրջ զարգացումներին. ԱԳՆ
Արվում են համապատասխան գնահատականներ:
17:12Ծեծկռտուք Գյումրու ռուսական բազայի զինծառայողների միջև
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
16:24Որպեսզի չգա օր, երբ Փաշինյանը կասի՝ ես սխալ էի, նա ճիշտ էր. Դեմկուսի պահանջը
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
16:19Գերմանական նավթագազային ընկերությունը դադարեցրել է աշխատանքն Իրանում
Գերմանական նավթագազային Wintershall ընկերությունը դադարեցրել է աշխատանքը իրանական նախագծերում ամերիկյան պատժամիջոցների պատճառով:
15:15Թուրքիայի իշխանությունները 6 երկրի փոխանցել են Ջամալ Խաշուկջիի սպանության ձայնագրությունը
Էրդողանի խոսքով` անգամ սաուդյան հետախուզության սպան է ապշել` լսելով ձայնագրությունը:
14:37Ուսումնասիրվում է ՀՀ-ում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը: Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
14:21«Ռենկո»-ի ուրվական ջերմաէլեկտրակայանը. երկու վարչապետի խոստացվել, սակայն չի կառուցվել
Նոյեմբերի 13-ին ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը» և «Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին» հավելյալ համաձայնագիրը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
13:59Ալեքսանդր Ռար. Արևմուտքը դեմ է ղարաբաղյան հակամարատության գոտում սրացմանը
ԵՄ-ն ու Արևմուտքը դեմ են Ղարաբաղում ուժային լուծումներից` ամեն ինչ պետք է շարունակվի բանակցությունների տեսքով:
13:52Հեղափոխություն արած ՀՀ քաղաքացին ուղղելու է իր մեջքը. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատարը իր հասցեին հնչած մեղադրանքները ծիծաղելի է համարում:
13:41Արմեն Սարգսյանը հանդիպել է Մտքերի գագաթնաժողովի գլխավոր գործընկեր Թիերի Մալերեթի հետ
Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների ղեկավարները, ներդրողները քննարկում են համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։
13:26Մասնավոր տաքսու վարորդները կազատվեն արտոնագրային վճարից. վարչապետի պաշտոնակատար
Փորձագիտական գնահատականներով խոսքը մոտ 50 հազար մարդու մասին է, որոնք զբաղվում են այս գործով:
13:06SWIFT-ն իր համակարգից անջատել է Իրանի կենտրոնական բանկը
Որոշումը կայացվել է ԱՄՆ-ի` իրանական միջուկային գործարքից դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ֆոնին:
12:57ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում գերեվարված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար
Աշխատանքներ են տարվում գերեվարված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու վերաբերյալ հարցին:
12:47Թուրքիան հույս ունի, որ 2019-ին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին չեղարկված կլինի
2019-ը մշակույթի և զբոսաշրջության տարի է հայտարարվել Ռուսաստանի ու Թուրքիայի համար:
12:38Հայաստանում այլևս գոյություն չունեն մենաշնորհներ. Նիկոլ Փաշինյան
Մեր բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ, մեր բյուջետային և տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն:
12:34ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Արցախի և Ադրբեջանի սահմանին
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
12:29Ալեքսանդր Լուկաշենկոն կոռեկտ չէր. ՀՀ ԱԳՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացնելը կոռեկտ չէր:
12:27ԱՄՆ-ը ռազմական օդանավակայան կկառուցի Վրաստանում
Այդ հարցը քննարկվել է Թբիլիսիում ԱՄՆ Տրանսպորտային հրամանատարության հրամանատար գեներալ Սթիվեն Լայոնսոնի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ու Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի հետ հանդիպման ժամանակ:
12:11Ադրբեջանցի լրագրողին ՌԴ-ում լրտեսության մեջ են կասկածում
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում աշխատած ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ է կասկածում:
11:39ՌԴ հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է. Տոնոյան
Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է: Այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
11:31Սթոլթենբերգ․ Ռուսաստանին կոչ ենք անում ապահովել համապատասխանությունը ՄՓՀՀՊ-ին
ԱՄՆ-ը լիարժեքորեն կատարում է տվյալ պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները։
10:58ՄԱԳԱՏԷ․ Նոր պատժամիջոցներից հետո Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները
Գործակալության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում Իրանում ծանր ջրի պաշարները կազմել են 122,2 տոննա եւ չեն գերազանցել նորմայի չափը՝ 130 տոննան, իսկ հարստացված ուրանի պաշարներըկազմել են 149,4 կգ՝ հաստատված 202,8 կգ նորմայի պայմաններում:
10:29Տոնոյանի մեսիջը` ռուս սահմանապահները չեն հեռանալու Հայաստանից
Տոնոյանի մեսիջը ռուսական զորքերի և ռուս սահմանապահների մասով պետք է դիտարկել, որպես ՀՀ-ի ազգային անվտանգության և ռազմական դոկտրինի կարևորագույն տարրերից մեկը:
10:25Մամուլ. Սերժ Սարգսյանը խոստացել է` քարը քարին չեն թողնելու
Կիրակի օրը մոտ 4 ժամ տեւած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետեւյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու:
09:26