Վիեննայի և Պետերբուրգի միջև. Երևանն ու Բաքուն պատրաստվում են բանակցությունների Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: 21:19
Լավրովը մեկնաբանել է Սիրիայում «Հըզբոլլահ»-ի ու իրանցի զինծառայողների ներկայությունը Իրանն ու «Հըզբոլլահ»-ը Սիրիայում գտնվում են սիրիական կառավարության հրավերով։ 19:47
Զալբեր. ԱԺ ընտրություններով ՀՀ-ն քայլ կատարեց դեպի կայունություն ու ժողովրդավարություն ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանում ԱԺ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: 17:27
Ադրբեջանի առաջին տիկնոջ համար աշխատակազմ կստեղծվի Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի լրացումներ է կատարել «Պետական ծառայության մասին» օրենքում: 16:11
Իրանն անհրաժեշտ է համարում Իսրայելի միջուկային զինաթափումը Մերձավոր Արեւելքում, ամեն դեպքում, հարկավոր է զինաթափել Իսրայելին, նրան զրկել զանգվածային ոչնչացման ցանկացած զենքից: 15:44
Դեսպան. Թուրքական ներդրումներն Ադրբեջանում հատել են 9 մլրդ դոլարի սահմանը SOCAR–ի գործունեության արդյունքում Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում հասնելու են 17-20 միլիարդ դոլարը։ 15:06
Պուտինի դիրքորոշումը Ասադի հանդեպ չի փոխվել. Կրեմլը՝ Էրդողանի հայտարարության մասին Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սիրիայի ապագան չեն կարող որոշել ո՛չ Անկարայում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Փարիզում, ո՛չ Մոսկվայում: 14:50
ՊԵԿ-ը՝ ադրբեջանական խնձորի հետքերով ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: 14:23
Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ ապրիլի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվա կմեկնեն ՌԴ ԱԳ նախարարի հրավերով: 13:50
Թուրքիայում մեկ գիշերվա ընթացքում 800 գյուլենականներ են ձերբակալվել Հատուկ գործողություններ են իրականացվել Թուրքիայի 81 նահանգներից 54-ում: Գործողությանը մասնակցել է 8500 ոստիկան: 13:35
Թուրքական լոլիկները չմարսած՝ շուկայում հայտնվեցին ադրբեջանական խնձորները. Ո՞վ է մեղավոր ՍԱՊԾ հայտարարությունից հետո Դավիթ Պիպոյանն իր շրջայցով ապացուցեց, որ ադրբեջանական խնձորները դեռ վաճառվում են և հատկապես շուկաներում վաճառողներին չի զգուշացվել դրանք իրացումից հանելու մասին: 13:26
RSF. Մամուլի ազատության սանդղակում ՀՀ-ն նահանջել է 5 հորիզոնականով Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ում տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, իսկ հետաքննական լրագրությունը զարգանում է առցանց լրատվականներում: 13:15
Լավրով. Խան Շեյխունում տեղի ունեցածի քննությունը պետք է հրապարակային լինի «Ապրիլի 4-ին Խան Շեյխունում տեղի ունեցածին նման սադրանքները պրոֆեսիոնալ քննություն են պահանջում՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հովանավորությամբ, աշխարհագրականորեն հավասարակշռված հիմքի վրա, ըստ որում՝ նման քննությունը պետք է հրապարակային եւ թափանցիկ լինի»,- հայտարարել է Լավրովը: 12:44
Էրդողանի արձագանքը ԵԽԽՎ որոշմանը. Թուրքիան կարող է վերանայել ԵՄ-ին միանալու որոշումը Էրդողանը ԵԽԽՎ-ի ապրիլի 25-ի որոշումը Թուրքիայի վերաբերյալ համարել է ամբողջապես քաղաքականացված և հավելել է, որ Թուրքիան չի ընդունում այդ որոշումը: 12:22
Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Նախարարը մասնակցելու է միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովի աշխատանքներին: 12:14
Փորձագետ. Անկարան ցանկանում է իրեն վերապահել Սիրիայի և Իրաքի հետպատերազմական վերաձևումը Թուրքիան չի ցանկանում տեսնել քրդական ինքնավարություն Սիրիայում ու Իրաքում, որոնք կունենան լայն լիազորություններ։ Բացի այդ, Անկարան ցանկանում է ազատագրված տարածքներում թուրքոմաններից ստեղծված ու Թուրքիայի կողմից վերահսկվող վարչակազմեր ստեղծել: 11:55
Փորձագետ. Վրաստանը խուսափում է մասնակցել ՌԴ–ին զսպելու քաղաքականությանը Վրաստանի գործընկերներն այդ հարցում`ԵՄ-ն, ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն այսօր որոշակի ճգնաժամ են վերապրում և նրանց կողմից միջնաժամկետ հեռանկարում ակտիվ քաղաքականություն իրականացնելու հարցը կասկածի տակ է: 11:47
Թուրքիայի վարչապետը հրաժարվել է իշխող կուսակցության ղեկավարի պարտականությունից Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն է ստանում լինել կուսակցական ու ղեկավարել կուսակցություն։ 11:43
Լավրով․ ՌԴ-ն գնահատում է ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ձգտումը՝ օգնել Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, տեսնում է ԵԱՀԿ դրական մասնակցությունը Անդրկովկասում կայունության հարցերով ժնեւյան բանավեճերում։ 11:25
Պեդրո Ագրամունտը հրաժարական կտա ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները համաձայնել են նրա առաջ քաշած պայմանի հետ: 10:05
Մամուլ. «Քո համար Գազպրոմը չէ» - Վարչապետի եւ Դաշնակցության միջև կոշտ խոսակցություն է եղել Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը եւ ՀՅԴ-ի պորտֆելները: Վարչապետը Մարգարյանին առաջարկել է ներկայացնել երեք երիտասարդի, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից: Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, եւ վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի եւ ինչպես ուզի անի: 10:01
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ: 09:52
Չեխիան ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ են քվեարկել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը քիչ առաջ 104 պատգամավորներ: 09:16