ՀՀԿ-ն Արտակ Զաքարյանին ու Արտակ Դավթյանին ԱԺ-ից գործուղեց ՊՆ Քաղաքական որոշումն արդեն կայացված է և նրանց նշանակումն ընդամենը ժամանակի հարց է: 23:10
Դեսպան. Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների ալիքը կհասնի Հարավային Կովկաս Նա չհամաձայնեց այն կարծիքների հետ, թե ԱՄՆ-ն ձեռքը քաշել է Հարավային Կովկասի վրայից և հանձնել է Ռուսաստանին: 20:54
Ռուբեն Վարդանյանի FAST հիմնադրամը 250 մլն դոլար է ներդնելու Հայաստանի ՏՏ ոլորտում FAST-ը մտադիր է հարթակ դառնալ Հայաստանում IT ոլորտում, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, վերականգնվող էներգետիկայի, ռոբոտիկայի, կենսատեխնոլոգիաների, առաջատար ինժեներական և արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական առաջընթացի համար: 19:14
Նալբանդյան. ԵՄ և ԵԱՏՄ միջև կապերը պետք է կոնկրետ արդյունքներով երկխոսության մաս դառնան Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր և Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել։ 17:48
Ջանելիձեի այցը. Ի՞նչ են ակնկալում Վրաստանն ու Հայաստանը միմյանցից Ապրիլի 11-12-ին կայացավ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի այցը Երևան, որի ժամանակ նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր: 17:22
ԱՄՀ-ն պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն կառավարությանը Կարեն Կարապետյանը ներկայացրել է գործադիրի ծրագրերը: 16:47
Ռուսաստանը Թրամփի օրոք ավելի քիչ է վստահում ԱՄՆ-ին, քան Օբամայի օրոք. Պուտին Պուտինը հաստատել է, որ վստահության մակարդակն իրոք «դեգրադացվել է»: 16:29
ՌԴ-ն, Ղրղզստանը և Տաջիկստանը մշակել են միասնական ՀՕՊ համակարգերի ստեղծման համաձայնագրեր Նմանատիպ համաձայնագրեր են արդեն կնքված Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի հետ: 16:28
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տալու է ընտրություններին արդար գնահատական Իսկ ընտրությունների քաղաքական հետևանքները զեկույցի մաս չեն լինի: 16:11
Փորձագետ. Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանը փորձում է արդիականացնել երկրի զինված ուժերը Մերձավոր Արևելքից հետո Իսրայելի համար գլխավոր ուղղություններից մեկը Կովկասյան տարածաշրջանն է։ 16:06
Ահմադինեժադը գրանցվել է որպես Իրանի նախագահի թեկնածու Ավելի վաղ նա հայատարարել էր, որ նախագահական մրցապայքարին չի մասնակցի։ 15:50
ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել ԼՂ հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման Հրապարակվել է կազմակերպության գործունեության զեկույցը: 14:55
Իրանի պաշպանության նախարարը քննադատել է ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում Հոսեյն Դեգհանը նշել է, որ ԱՄՆ–ի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին նրանց նախընտրական խոստումները սուտ էին։ 13:08
Պուտին. Ռուսաստանն իր տարածքում «գունավոր հեղափոխություն» թույլ չի տա Մենք ամեն կերպ կջանանք Ռուսաստանում նման բան թույլ չտալու համար եւ կսատարենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին: 12:43
Փորձագետ. Թուրքիայում հանրաքվեն դե–յուրե ամրագրելու է Էրդողանի դե–ֆակտո ազդեցությունը Դա նշանակում է տանել երկիրը դեպի իսլամիզացիայի և Թուրքիայի դերի մեծացում հարևան երկրներում։ 12:38
Վրաստանն ավելի քան 4 մլն դոլար կծախսի մարտական պատրաստության կենտրոն կառուցելու համար մարտական պատրաստության կենտրոնը կառուցվելու է 2016-2019 թվականներին անվտանգության ոլորտի շրջանակային համաձայնագրի շրջանակներում, որը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվել է 2016 թվականի վերջին: 11:53
Բաքվում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում Դրա կարգավորման համար կարևոր են բանակցությունները: 11:49
Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից հօգուտ ադրբեջանականի Վրաստանի կառավարությունը նախատեսում է ապրիլից բնակչությանը և կոմերցիոն ոլորտը մատակարարել բացառապես ադրբեջանական գազ: 11:31
ԵՄ դեսպանը դժգոհել է ՀՀ-ում քվեների առքուվաճառքից, բայց գոհ է ընտրություններից Այդուհանդերձ, նրա խոսքով, Եվրամիությանը բավարարում է տեղամասերում տեսախցիկների և քվեարկողների մատնահետքերի նույնականացման սարքերի համար տրամադրված գումարի օգտագործումը: 11:28
Սոլովյով. Բաքուն հասկանում է, որ Պուտինի օրոք ԼՂ խնդիրը հնարավոր չէ լուծել պատերազմով Ռուսաստանցի լրագրողի հետ զրույցի ընթաքցում Ալիևը գովել է Պուտինին, դժգոհել ամերիկացիներից: Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ղարաբաղյան խնդիրը հնարավոր չի լինի կարգավորել ռազմական ճանապարհով: 11:05
Թուրքիայում հեղաշրջաման փորձ կատարած գեներալի տանը Բագրատունիների մասին գիրք են գտել Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գլխավոր կասկածյալներից գեներալ Էրհան Ջահայի տնից հայտնաբերվել է «Օսմաննյան կասրությունից մինչեւ հանրապետություն ծպտյալ հրեաներն ու Բագրատունիները» գիրքը։ 10:49
Մամուլ. Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքը. երկիրն աղքատացել է, իսկ նա՝ հարստացել Հիմա Երեւանի քաղաքապետն ունի միայն «Մերսեդես S-450»: Իսկ քաղաքապետի կինը՝ Գոհար Սարգսյանն արդեն քանի տարի է` հայտարարագրում է 50 մլն դրամ ունեցվածք, եւ այդ թիվը մշտապես անփոփոխ է մնում: Սա, համաձայնեք, խիստ կասկածելի է: 09:48
Թրամփ. Մենք չենք մտնի Սիրիա Վաշինգտոնը չի պատրաստվում որևէ ռազմական գործողություն սկսել Սիրիայում, իսկ ապրիլի 7-ի հրթիռային հարվածը ավելի վաղ պետք է Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից կատարվեր: 09:43
ԱՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց: 09:23