30.11.2025
Երևանում կանցկացվի բողոքի ակցիա ընդդեմ պետական սեփականության վաճառքի
14.10.2015
Երևանում կանցկացվի բողոքի ակցիա ընդդեմ պետական սեփականության վաճառքի

Երևանում, կառավարության շենքի դիմաց կանցկացվի բողոքի ակցիա ընդդեմ պետական սեփականության վաճառքի: Ինչպես նշված է կազմակերպիչների կողմից տարածած հայտարարության մեջ, պետական սեփականության վաճառքը դարձել է տարածված գործելակերպ, որը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: «Հաշվի առնելով այդ փաստը, "Հանուն օրենքի" հասարակական շարժումը ծրագրում է բարձրացնել այս հարցը հասարակության շրջանում և հանդես գալ ազգային ժառանգության վաճառքի դադարեցման կոչով: Հոկտեմբերի 16-ին` ուրբաթ օրը, ժամը 15:00-ին «Հանուն օրենքի» ակտիվիստները և բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի հանդեպ բողոքի ցույց կանցկացնեն Հանրապետության հրապարակում՝ ՀՀ Կառավարության շենքի դիմաց", - ասվում է հայտարարության մեջ: Չնայած այս մասին չի հիշատակվում, սակայն, ակցիան, ըստ ամենայնի, տեղի է ունենում վերջերս կառավարության կողմից ընդունված որոշման ֆոնին, ըստ որի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն վաճառվեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին: