30.11.2025
ԱԳՆ. Բաքվի գործողությունները միայն արագացնում են Ղարաբաղի միջազգային ճանաչումը
01.10.2015
ԱԳՆ. Բաքվի գործողությունները միայն արագացնում են Ղարաբաղի միջազգային ճանաչումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանն արժանի և համարժեք պատասխաններ է ստանում իր սադրանքներին: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը: «Հակառակորդը նույն մարտավորությունն է որդեգրում, ինչպես և աշխարհի տարբեր ահաբեկչական կազմակերպություններ՝ անտեսելով հրադադարի ռեժիմը և գնդակոծելով խաղաղ բնակչությանը: Կարծում եմ, որ այդպիսով Բաքուն միայն մոտեցնում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը», - նշել է Քոչարյանը: Հայաստանում քննադատություն է հնչում նաև միջազգային կազմակերպությունների և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին: Իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիքով, համանախագահների լղոզված, ոչինչ չասող հայտարարությունները հանդիսանում են հայ ադրբեջանական սահմանին էսլալացիայի նախադրյալներից մեկը, որոնք հանգեցնում են հետագա մարդկային զոհերի: Նա արդարացված է համարում նախագահ Սերժ Սարգսյանի բավականին կոշտ ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից՝ կոչ անելով Մինսկի խմբի համանախագահներին և համաշխարհային հանրությունը ադեկվատ պատասխան տալ Ադրբեջանի սադրանքներին և գնդակոծություններին: «Աչք փակելով հայկական գյուղերի գնդակոծությանը ականանետերից և այլ հրետանային համակարգերից՝այսրոպեական շահերը ավելի բարձր դասելով համամարդկային արժեքներից, միջազգային հանրությունը դրանով իր վրա է վեցնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար պատասխանտվության մի մասը»,-նշել է Բեքարյանը: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական կողմից թուրքական արտադրության TR-107 համակարգերից հրթիռա-հրետանային հարվածի են ենթարկվել Ղարաբաղի զորամասերից մեկի պաշտպանական դիրքերը: Հրետակոծության հետևանքով մահացու բեկորային վերքեր են ստացել չորս զինծառայողները, կան նաև վիրավորներ: Նրանք առաջնդագծից գտնվում էին հինգ կմ հեռավորության վրա: Մինչ այդ՝ սեպտեմբերի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարվել էր: Ադրբեջանի ԶՈւ-երի հրետակոծության հետանքով զոհվել էին հայկական սահմանամերձ գյուղերի երեք բնակիչներ, ևս երկուսը՝ վիրավորվել էին: Ղարաբաղի ՊՆ-ի աղբյուրները հայտնում են, որ հայկական կողմից արդեն ձեռնարկվել են պատժիչ գործողություններ, որոնց արդյունքում ադրբեջանական կողմը կորուստներ է կրել: Իրավիճակը լարված էր նաև հետագա օրերին: ԼՂ ՊԲ-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ, նախորդ գիշեր ադրբեջանական կողմը կրկին կիրառել է թուրքական արտադրության հրետանային համակարգեր: