20.04.2025
ԵԱՏՄ-ն թույլ կտա ավելի հարստացնել հայ-ղրղըզական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետներից արձակել է 23 արկ. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետներ:


Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես, Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետներից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:


Երեկոյան և գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել: ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը և ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջև դրված խնդիրը:

Մամուլ.Ժնևից հետո Ալիևը հրթիռակոծում է հայկական դիրքերը, Սերժ Սարգսյանը՝ խնայում նրան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար