Ֆրանսիայի խորհրդարանն այսօր միաձայն հաստատել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությունը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ըստ այդմ, մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանվում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Ֆրանս-Պրեսի հաղորդմամբ` օրինագիծը կներկայացվի նաև Սենատի քննարկմանը: